Նիժնի Նովգորոդի (Գորկու) բարձրագույն քաղաքական դպրոցում ուսանող հայաստանյան մեր խումբը` ՍԱԼԱԱԿ-ը (Սամվել, Արտաշես, Լևոն, Աշոտ, Արայիկ, Կարինե) աչքի էր ընկնում ընդգծված ակտիվությամբ (անկարգապահությամբ)։
Տղաները երրորդ հարկում էին բնակվում, ես` երկրորդ։ Իմ սենյակը դարձել էր մեր հավաքատեղին ու իրենց մշտական սրճարան-հյուրասրահը։
Քննությունների օրերին դուռն ստիպված ներսից փակում էի, որ չխանգարեն, որ կարողանամ հանգիստ պարապել։
Դռան վրա էլ մի ցուցանակ էի կպցնում. «Դուռը չթակել. ես սենյակում չեմ»։
Ոտաձայներից ճանաչում էի, թե ով է հերթական եկողը։ Տղերքը հերթով հասնում էին դռանը, հանդիսավոր կարդում ցուցանակն ու մոլորված ետ դառնում։
Ավարտելուց հետո բացեցի «գաղտնիքը»։
...Հիմա լոռեցին ե՞ս էի, թե՞ իրենք։
Լավ տանը չես` տանը չես, քեզ համար մեկ չի` դուռը կթակեն, թե չէ։
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ